Դիմա, դու կհաղթես. արտիստներն աջակցել են քաղցկեղով հիվանդ օպերային երգիչ Խվորոստովսկուն
Լուսանկարը՝ amur.info-ի
Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու գործընկերները՝ Աննա Նետրեբկոն և Իլդար Աբդրազակովը, իրենց աջակցությունն են հայտնել նրան՝ համերգի ժամանակ կրելով երգչի դիմանկարով վերնաշապիկ, որի վրա գրված է եղել՝ «Դու կհաղթես», գրում է РИА Новости-ն։
Նրանց լուսանկարը համացանցում տեղադրել է հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։
«Դիմա, դու կհաղթես։ Ահա այսպիսի համերգային ավարտ կոնսերվատորիայում։ Աննա Նետրեբկո, Իլդար Աբդրազակով և Եկատերինա Գուբանովա։ Մեր շոու-բիզնեսը շատ բան ունի սովորելու դասականներից, նման աջակցություն և կարեկցանք գործընկերների հանդեպ»,- գրել է Կիրկորովը։
Դմիտրի Խվորոստովսկու մոտ վերջերս գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել, ինչի պատճառով նա հետաձգել է բոլոր համերգները մինչև օգոստոսի վերջ։










