«Ո՞վ եմ ես». կցուցադրվի ֆիլմ, որում իր վերջին դերն է խաղացել Ժաննա Ֆրիսկեն

10:12 • 08.07.15

Լուսանկարը՝ filmpro.ru-ի


Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքով հուլիսի 8-ին՝ ժամը 20։00-ին, կցուցադրվի «Ո՞վ եմ ես» ֆիլմը, որում գլխավոր դերերից մեկը կատարել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Այն դարձել է վերջին դերն իր կարիերայում։ Ֆիլմը նվիրված է երգչուհու ծննդյան օրվան. այսօր նա կդառնար 41 տարեկան, գրում է Комсомольская правда-ն։

 

Ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել Սևաստոպոլում։ Ողբերգական դետեկտիվում Ժաննան կատարում է իր իսկ դերը՝ երգչուհի, դերասանուհի և պարզապես՝ սիրված կին։

 

«Ո՞վ եմ ես» ֆիլմը նրա առաջին դերասանական աշխատանքն է երկարատև դադարից հետո, սակայն ամենաշատը նրան անհանգստացրել է անկողնային տեսարանը, որին համաձայնել է ռեժիսորի երկար հորդորներից հետո։ Ի վերջո, կադրերն այնքան անկեղծ են ստացվել, որ «Կինոտավր» փառատոնի հանդիսատեսը ծափահարել է հոտնկայս։

 

Հրաժեշտ-ֆիլմում Ժաննան հենց այնպիսին է, ինչպիսին նրան հիշում են միլիոնավոր երկրպագուներ։

 

Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսի 15-ին, գլխուղեղի քաղցկեղից։

«Ո՞վ եմ ես». կցուցադրվի ֆիլմ, որում իր վերջին դերն է խաղացել Ժաննա Ֆրիսկեն