Էդուարդ Շևարդնաձեի հուշագրությունների հիման վրա վավերագրական ֆիլմ է նկարահանվել
Լուսանկարը՝ newsgeorgia.ge-ի
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական թատրոնում կայացել է Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հուշագրությունների հիման վրա նկարահանված «Ակնթարթ, տառապանք, պահ» ֆիլմը, գրում է apsny.ge-ն։
Ֆիլմում, որը նվիրված է Շևարդնաձեի մահվան տարելիցին, ներկայացված են քաղաքական գործչի կյանքի և գործունեություն բոլոր կարևորագույն պահերը։ Ֆիլմում օգտագործվել են հեռուստատեսային հարցազրույցներ, արխիվային լուսանկարներ և կինոնյութեր։
«2004-ին Շևարդնաձեն գրել է հուշագրություններ։ Հենց այդ գիրքն էլ գտնվում է ֆիլմի հիմքում։ Դա կենսագրական ֆիլմ է»,- ասել է նախկին նախագահի դուստրը՝ Մանանա Շևարդնաձեն, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է։
Էդուարդ Շևարդնաձեն մահացել է երկարատև հիվանդության հետևանքով 2014թ. հուլիսի 7-ին՝ 87 տարեկանում։










