Դասթին Հոֆմանը վստահ է, որ կինոոլորտը աղետ է ապրում
Այն 50 տարիների ընթացքում, որ Դասթին Հոֆմանն աշխատում է կինոյում, նա չի հիշում, որ ոլորտը գտնվի այսպիսի տխուր վիճակում։ Պատճառը Հոֆմանը համարում է այն, որ պրոդյուսերները ստիպում են ռեժիսորներին կրճատել ֆիլմերի նկարահանման ժամկետները, գրում է filmpro.ru-ն։
Հարցազրույցը, որը դերասանը տվել է բրիտանական The Independent թերթին, ակնթարթորեն սենսացիա է դառել։ Հատկապես կտրուկ է դերասանն արտահայտվել նրան, որ պրոդյուսերները փորձում են խնայել և ստիպել ռեժիսորներին նկարահանել ավելի արագ։ Նման ճնշում չի եղել, երբ Հոֆմանը սկսում էր իր կարիերան։
«Այսօր նույնիսկ դժվար է հավատալ, որ կարելի է նկարահանել ինչ-որ լավ բան, եթե դու քիչ գումար ունես։ Սակայն մենք ժամանակին նկարահանել ենք «Շրջանավարտը» ֆիլմը, և այն մինչ օրս ապրում է։ Սցենարը գրելու համար պահանջվել է 3 տարի, ընտրվել են բացառիկ ռեժիսոր և նկարահանող խումբ։ Դա այնքան էլ մեծ ֆիլմ չէր՝ 4 պատ և դերասաններ։ Մինչդեռ՝ այն նկարահանվել է 100 օր»,- նշել է Հոֆմանը։
Հոֆմանին հարցրել են նաև նրա ռեժիսորական կարիերայի մասին, որը սկսվել է 2012-ին «Կվարտետ» ֆիլմով։ Դերասանը պատմել է, որ դեռևս այլ նախագիծ չունի։
«Ընդհանրապես ես կարդում եմ այն ամենը, ինչ ինձ առաջարկում են, սակայն չկա այնպիսի մի բան, որը կարող է հետաքրքրել ներդնողներին։ Բանն այն չէ՝ դու լավ մասնագետ ես, թե ոչ։ Բոլորին հետաքրքիր է միայն՝ որքան կհավաքի ֆիլմը վարձույթում։ Իսկ արդյունքն այն է, որ այսօր հեռուստատեսությունը գտնվում է առավել լավ վիճակում, իսկ կինոն՝ վատագույն»,- ասել է Հոֆմանը։










