Կոբզոնը կդիմի Պուտինին` արտասահմանում բուժվելու անհրաժեշտության դեպքում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայտնել է, որ արտասահմանում բուժման կուրս անցնելու անհրաժեշտության դեպքում ինքը կդիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, արտիստը մանրամասնել է, որ եթե առողջական վիճակի վատթարացման պատճառով իրեն խորհուրդ տան վիրահատվել ՌԴ մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ նաև իր դեմ պատժամիջոցներ սահմանած եվրոպական երկրում, ապա ինքը կդիմի Պուտինի օգնությանը:
«Եթե այդ եվրոպական պատժամիջոցները վերաբերեին միայն ինձ, ապա ես կդիմեի Եվրոպական դատարան, ինչպես դա արեց երգչուհի Վալերիան, երբ նրան արգելեցին մուտք գործել Յուրմալա։ Բայց պատժամիջոցները կիրառվել են ՌԴ տասնյակ քաղաքացիների դեմ, և դրանց դեմ պայքարելն անիմաստ է: Եվ եթե ինձ խորհուրդ տան վիրահատվել պատժամիջոցները սահմանած երկրում, ապա ես կդիմեմ նախագահին, և նա ինձ կօգնի»,- ասել էԿոբզոնը։
«Ոչ մի ահավոր բան չեմ տեսնում: Եվրոպան առանց մեզ կհանգստանա, իսկ մենք էլ` առանց նրա»,-հավելել է արտիստը: Սակայն նա ափսոսանք է հայտնել, որ չի կարող մեկնել Իսպանիա` թոռներին տեսնելու։










