Շվեդիան որոշել է «Եվրատեսիլ 2016»-ը անցկացնել Ստոկհոլմում

13:56 • 08.07.15

«Եվրատեսիլ» ամենամյա երաժշտական մրցույթը 2016 թվականին կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաքում՝ «Գլոբեն» արենայում: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է մրցույթի կազմակերպիչ՝ CBT հեռուստաալիքը, հաղորդում է ТАСС-ը:

 

«Եվրատեսիլը» անցկացնելու իրավունքի համար հավակնում էր երեք արենա՝ Ստոկհոլմի «Գլոբենը», Գյոտեբորգի «Սկանդինավիումը» և Լինչյոպինգի «Սաաբը»:

 

Որպես մրցույթի հնարավոր հաղորդավարներ են նշվում Մոնս Զելմերլյովը և հոլիվուդյան դերասան, շվեդ Դոլֆ Լունդգրենը:

 

Շվեդիային 60-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթանակ է բերել Մոնս Զելմերլյովը «Հերոսներ» երգով: Մրցույթի ողջ պատմության մեջ նա արդեն Շվեդիայից վեցերորդ մրցանակակիրն է:

Շվեդիան որոշել է «Եվրատեսիլ 2016»-ը անցկացնել Ստոկհոլմում