BBC-ն «Շերլոքի» նոր եթերաշրջանից կադր է հրապարակել

15:54 • 09.07.15

BBC հեռուստաընկերությունը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում տեղադրել է «Շերլոք» սերիալի նոր եթերաշրջանի հերոսների կերպարներով Բենեդիկտ Քամբերբեչի և Մարտին Ֆրիմանի լուսանկարը, գրում է korrespondent.net-ը:

 

Լուսանկարն ուղեկցում է հետևյալ գրությունը. «Լռե՛ք բոլորդ, լռե՛ք: Մի՛ շարժվեք, մի՛ խոսեք, մի՛ շնչեք: Ահա ձեզ լուսանկար «Շերլոքի» հատուկ էպիզոդի նկարահանումներից»:

 

Դետեկտիվ Շերլոք Հոլմսի և նրա օգնական Վաթսոնի արկածների մասին սերիալի չորրորդ եթերաշրջանը BBC-ով կցուցադրվի 2016 թվականի գարնանը: Այս տարվա դեկտեմբերի 25-ին էկրան կբարձրանա սերիալի հատուկ սուրբծննդյան թողարկումը:

 

BBC-ն «Շերլոքի» նոր եթերաշրջանից կադր է հրապարակել