Հրապարակվել է «Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակության առաջին մասը

15:58 • 10.07.15

Լուսանկարը՝ theguardian.com-ի


The Wall Street Journal և The Guardian հրատարակչությունները հրապարակել են Հարփեր Լիի նոր՝ Go Set a Watchman գրքի առաջին գլուխը։ Առցանց հասանելի է տեքստային և աուդիո գլուխները, վերջինս ներկայացված է դերասանուհի Ռիզ Ուիզերսպունի կատարմամբ, գրում է Газета-ն։

 

Ինչպես հայտնել է ամերիկյան HarperCollins հրատարակչությունը՝ հեղինակի՝ վերջին 50 տարիների ընթացքում 1-ին վեպի նախնական պատվերները ռեկորդային ծավալներով են տեղի ունենում։

 

1960-ին թողարկված «Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակության գործողություններն ընթանում են նախորդ դարի 50-ականներին։ Գլխավոր հերոսները՝ փաստաբան Ատիկուս Ֆինչը և նրա դուստրը, ներկայացված են առաջին գրքում տեղի ունեցած իրադարձություններից 20 տարի անց։

Հրապարակվել է «Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակության առաջին մասը