Իտալիայում կնկարահանեն Ֆելինիի «Քաղցր կյանքի» ռիմեյքը
Իտալական AMBI Group կինոընկերությունը հայտնել է, որ պայմանավորվել է ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ժառանգների հետ՝ 1960 թվականի նրա դասական «Քաղցր կյանք» ֆիլմի ռիմեյքը ստեղծելու մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտարարել է ռեժիսորի զարմուհի Ֆրանչեսկա Ֆելինին, նրա ընտանիքը բազմիցս նման առաջարկներ է ստացել, սակայն հավանության է արժանացել միայն AMBI-ի նախագիծը, քանի որ պրոդյուսերներն առաջարկել են «ֆիլմի գեղեցիկ ժամանակակից տարբերակ»:
AMBI-ի ներկայացուցիչ Անդրեա Իերվոլինոն նշել է, որ չնայած նոր ֆիլմում կպատմվի ժամանակակից պատմություն, այնտեղ կլինեն «բոլոր բաղադրիչները», որոնք «Քաղցր կյանքը» իսկական դասական են դարձրել»:
Այն մասին, թե ով կլինի ֆիլմի ռեժիսոր և ով կխաղա գլխավոր դերերում, դեռ չի հաղորդվում:










