2800 տարվա ուրարտական արձանագրությունները տեղափոխվել են Վանի թանգարան

23:31 • 10.07.15

Թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ Վանում 2800 տարվա ուրարտական ստելաները տեղափեխվել են Վանի թանգարան:

 

3 մետր երկարությամբ 3 ստելաները, որ հայտնաբերվել էին դեռևս 1990-ին զինվորականների կողմից հեռախոսալարերի սյունի տեղադրման համար, այժմ պահպանության են առնվել:

 

Թուրքիայի Պաշտպանության նախարարության հետ 2 տարի տևած բանակցությունների հետևանքով այժմ հնարավոր է դարձել ստելաներից 2-ը ցուցադրել Վանի թանգարանում:  Մյուսը երկու կես է եղել և այժմ դրա վրա աշխատում են մասնագետները:

 

Վանի մշակույթի և զբոսաշրջության դիրեկտորատից պարզաբանել են, որ այս ստելաները կերտվել են Մենուա առաջին թագավորի օրոք մ.թ.ա մոտ 800-ին և նվիրված են Խալդի աստծուն:

 

Ստելաները կրոնական բնույթի են եղել, դրանք առաջին ու միակ նման բնույթի ստելաներ են Թուրքիայի տարածքում:

 

2800 տարվա ուրարտական արձանագրությունները տեղափոխվել են Վանի թանգարան