Ռոբերտ Պատինսոնը կնկարահանվի «Լավ ժամանակները» մարտաֆիլմում
Ռոբերտ Պատինսոնը կնկարահանվի «Ջոշուա» և Բեն Սեֆդիների «Լավ ժամանակները» մարտաֆիլմում, գրում է gazeta.ru-ն:
Սյուժեի համաձայն՝ բանկային գողը փրկվում է թմրանյութերի վաճառքով զբաղվող անձանց հետապնդումից:
Վերջերս Սեֆդի եղբայրները թողարկել են «Երկինքը գիտի, որ…» ֆիլմը երիտասարդ թմրամոլ աղջկա մասին, որը մրցանակ է շահել Վենետիկի կինոփառատոնում և ցուցադրվել է Տորոնտոյի և Նյու Յորքի փառատոներում:










