Խուլիո Իգլեսիասը վերադառնում է. նա նոր ալբոմ է թողարկել

01:22 • 11.07.15

Իսպանացի լեգենդար երգիչ Խուլիո Իգլեսիասը վերադառնում է երգարվեստ` նոր ալբոմով:

 

France 24-ը մանրամասնում է, որ 71-ամյա Իգլեիսիասի նոր ալբոմը նվիրված է «Մեքսիկայից ստացած ոգեշնչմանը»:

 

Այսպես կոչված լատինոյի բոլոր ժամանակների ամենաշատը վաճառված երգչի նոր ալբոմը` «Մեքսիկա. Խուլիո Իգլեսիաս» (Mexico - Julio Iglesias) կներկայացվի սեպտեմբերին:

 

Ալբոմի առաջին երգը` Fallaste Corazon-ը («Ձախողվեցիր, սիրելիս») ներկայացվել է այսօր:

 

Սա 2006-ից հետո Իգլեսիասի առաջին ալբոմն է, կպարունակի 12 երգ, որոնցով «տուրք կմատուցվի մեքսիկացի մեծ երգահաններին»:

 

Մինչ օրս Իգլեսիասը ամբողջ աշխարհում իր ալբոմների 300 մլն օրինակ է վաճառել:

 

 

Խուլիո Իգլեսիասը վերադառնում է. նա նոր ալբոմ է թողարկել