Հրապարակվել է Շերլոք Հոլմսի սերիալի «հատուկ» մասի թրեյլերը (տեսանյութ)
Հայտնի «Շերլոք» սերիալի հեղինակները անսպասելի ներկայացրել են սերիալի հատուկ ամանորյա մասի թրեյլերը Սան Դիեգոյում ընթացող Comic-Con կոմիքսների փառատոնի ժամանակ, գրում է РИА Новости-ն։
Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործության հիման վրա նկարահանվող ֆիլմի նոր մասի գործողություններն ընթանում են Լոնդոնում՝ վիկտորյան դարաշրջանում։
«Սերիալը նույնն է իր հումորով, այնպիսին է, ինչպիսին դուք այն գիտեք։ Սակայն «ճիշտ» ժամանակաշրջանում, որն անասելի գրավիչ է»,- պատմել է շոտլանդացի սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Մոֆաթը։
Շերլոք Հոլմսի արկածների մասին բրիտանական սերիալը, որը հարմարեցված է 21-րդ դարի իրողություններին, BBC-ի՝ մինչ օրս ամենաքննարկվող նախագծերից է վերջին տարիներին։










