Հունական «Հիշողություն» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

12:15 • 13.07.15

Հայոց ցեղասպանության 100-տարելիցի կապակցությամբ հունական «Հիշողություն» պարբերականը ծավալուն հոդվածով ներկայացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մանրամասներն ու շեշտել, որ մինչ օրս Թուրքիան վարում է ժխտողական քաղաքականություն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ազատ օր»-ը, պարբերականի «Առանց պատժի ոճիր» հոդվածում հեղինակը ոչ միայն պատմում է Հայոց ցեղասպանության մասին, այլև ներկայացնում թուրք մտավորականների տեսակետները, որոնք վերջին շրջանում դարձել են առավել համարձակ և ներկայացնում են պատմական իրականությունը:
 

Հոդվածի մի զգալի հատված պատմում է Թուրքիայում իսլամացած հայերի մասին: Ֆեթիհյե Չեթինի պատմությամբ հեղինակը փորձում է ընդհանրական կերպով ներկայացնել այլ իսլամացած հայերի ճակատագիրը՝ հավելելով, որ եթե թուրք իրավաբանը գոնե հասուն տարիքում իմացել է իր արմատների մասին, հազարավոր իսլամացած հայեր այդպես էլ չգիտեն իրենց նախնիների պատմությունը կամ էլ` վախենում են խոսել այդ մասին:

 

Հունական «Հիշողություն» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին