«Ուրվականը» պաշտամունքային ֆիլմը 25 տարեկան է
CNN-ը հայտնում է, որ «Ուրվականը» պաշտամունքային ֆիլմը այս օրերին նշում է իր ստեղծման 25-ամյակը:
1990-ին էր, որ էկրան բարձրացավ Դեմի Մուրի և Պատրիկ Սուեյզիի մասնակցությամբ թրիլերը` մեծ հաջողություն գրանցելով: Ի դեպ, ի սկզբանե այդ սցենարով նախատեսված էր ոչ թե դրամատիկ ֆիլմ ստեղծել, այլ սարսափի ժանրի կինոաշխատանք:
Աղբյուրը նկատում է, որ այն շրջանում չկար մեկը, որ չլսեր ֆիլմի ռոմանտիկ սաունդթրեքը` Unchained Melody-ը: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` ֆիլմի` կավի հետ աշխատելու և միաժամանակ գգվելու տեսարանը շարունակում է նույնքան թեժ մնալ նաև այսօր, ինչ քառորդ դար առաջ էր:










