«Մինյոնները» ռեկորդ են սահմանել վարձույթում
Ինչպես և սպասվում էր, «Մինյոններ» ֆիլմը վարձույթը մեկնարկել է 115.2 մլն դոլարով։ Դա երկրորդ արդյունքն է անիմացիոն ֆիլմերի ամբողջ պատմության մեջ. առաջին անգամ նման մեծ ցուցանիշ ապահովել էր «Շրեք Երրորդ» մուլտֆիլմը (122.5 մլն դոլար), գրում է filmpro.ru-ն։
Բացի այդ, «Մինյոնները» ռեկորդ են սահմանել անիմացիոն ֆիլմերի վարձույթի առաջին օրվա համար՝ հուլիսի 10-ին հավաքելով 46.2 մլն դոլար։
ԱՄՆ-ի սահմաններից դուրս դեղին մարդուկների մասին ֆիլմը 56 երկրներում հավաքել է 124.3 մլն դոլար՝ ավելացնելով իր արտասահմանյան վարձույթը մինչև 280.5 մլն դոլար։ Եվ այժմ նրա եկամուտը համաշխարհային վարձույթում կազմում է 395.7 մլն դոլար։ Այդ ձեռքբերումը բավականին տպավորիչ է նաև նրանով, որ ֆիլմի արտադրության համար ծախսվել է ընդամենը 74 մլն դոլար։










