Մայք Թայսոնը մերկ նկարահանվել է Մադոննայի տեսահոլովակում

13:39 • 14.07.15

Լուսանկարը՝ viraltide.com-ի

Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը նկարահանվել է Մադոննայի տեսահոլովակում, գրում է Обозреватель-ը։


Տեսահոլովակը նկարահանվել է երգչուհու նոր՝ Rebel Heart ալբոմից երգերից մեկի հիման վրա։ Ենթադրվում է, որ դա կլինի Iconic երգը։


«Այնտեղ ամեն ինչ լարված է։ Ես վանդակում եմ, ես գերի եմ, մերկ եմ։ Ես վայրենու նման եմ։ Երբ մենք դա նկարահանեցինք, ամեն ինչ այդքան լարված չէր թվում։ Սակայն նայելուց հետո, ես ասացի, որ դա կարծես National Geographic ալիքից լինի։ Ինձ պետք է կրճատել»,- պատմել է Թայսոնը։

Մայք Թայսոնը մերկ նկարահանվել է Մադոննայի տեսահոլովակում