Գևորգ Դավիթյանը Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն է նշանակվել

16:01 • 15.07.15

Ստամբուլի Օպերայի և Բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Գևորգ Դավիթյանը. տեղեկացնում է «Ակօս»-ը։


Նախկինում Դավիթյանը զբաղեցրել է Օպերայի երգչախմբի ղեկավարի պաշտոնը։

Նոր պաշտոնում նա փոխարինելու է թոշակի անցած Շամիլ Գյոքբերքին։


«Նման կարևոր պաշտոնի նշանակվելու համար մեծ ուրախություն և հպարտություն եմ զգում»,-ասել է Դավիդյանը։


Ազգությամբ հայ արվեստագետը ծնվել է 1968 թվականին և երկար տարիներ տարբեր երգչածմբեր է ղեկավարել։

1998 թվականին հաջողությամբ հանձնել է քննություններն ու դարձել է Ստամբուլի օպերայի մենակատար

Գևորգ Դավիթյանը Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն է նշանակվել