«Աստղային պատերազմներ»-ի հեղինակ Ջորջ Լուկասին շնորհվել է «Դիսնեյի լեգենդ» կոչումը

12:48 • 15.07.15

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասին շնորհվել է պատվավոր «Դիսնեյի լեգենդ» կոչումը: Այդ մասին երեշքաբթի օրը հայտարարել է «Ուոլթ Դիսնեյ» հոլիվուդյան կինոընկերության ղեկավար Բոբ Այգերը, հաղորդում է ТАСС-ը:

 

Նրա հետ միաժամանակ այդ կոչումը ստացել է ևս յոթ մշակույթի գործիչներ, ովքեր աշխատել են այդ հոլիվուդյան կինոստուդիայի հետ:

 

«Մրցանանակիրներին «Դիսնեյի լեգենդ» կոչման մասին վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 14-ին «Ուոլթ Դիսնեյ» երկրպագուների ակումբի համաժողովի՝ «Disney D23»-ի ժամանակ, որը կանցկացվի կալիֆորնիական Անահայմ քաղաքում: Այն կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ և փաստացի կինոընկերության զեկույցն է հանդիսատեսի առաջ: «Դիսնեյի լեգենդ» մրցանակը ստեղծվել է 28 տարի առաջ: Այն այդ հայտնի հոլիվուդյան ստուդիայի բարձրագույն մրցանակն է:

 

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք պաշտոնապես ճանաչել և նշել մարդկանց տաղանդը, ովքեր զգալի ներդրում են ունեցել ժամանցի արդյունաբերության և «Ուոլթ Դիսնեյ» կինոընկերության ժառանգության մեջ»,- հայտարարել է Բոբ Այգերը՝ հայտարարելով մրցանակակիրներին:

 

«Աստղային պատերազմներ»-ի հեղինակ Ջորջ Լուկասին շնորհվել է «Դիսնեյի լեգենդ» կոչումը