Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի ճենապակու թանգարան

14:11 • 15.07.15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է 18-րդ դարում կառուցված Բորելի պալատ, ծանոթացել ճենապակու թանգարանի ցուցանմուշներին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

Ցուցասրահներում ներկայացված են ինչպես կիրառական, այնպես էլ դեկորատիվ արվեստի ճենապակե նմուշներ:
 

Տարոն Մարգարյանին ներկայացնելով թանգարանի հարուստ հավաքածուն` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ դրանք հիմնականում նվիրատվություններ են և արտադրվել են 18-րդ դարում:

 

Մարսելի քաղաքապետը նաև հավելել է, որ մշակութային այս օջախը դեռևս 16-րդ դարից սկիզբ առած արդյունաբերական այս ճյուղը ներկայացնող հիմնական թանգարանն է, որը գտնվում է Մարսելի քաղաքապետարանի ենթակայության ներքո:

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի ճենապակու թանգարան