Մահացել է ռոք-երաժիշտ Նիք Քեյվի որդին
Բրիտանական Բրայթոն քաղաքի մոտակայքում գտնվող ժայռից ընկներուց հետո մահացել է ռոք-երաժիշտ Նիք Քեյվի որդին, գրում է gazeta.ru-ն:
15-ամյա Արթուր Քեյվը մահացել է հիվանդանոցում ստացած վնասվածքներից: Սասեքսի ոստիկանությունը նրա ինքնությունը պարզել է հուլիսի 14-ի երեկոյան: Ոստիկանությունը մահվան հանգամանքները կասկածելի չի համարել:
Տղայի ընտանիքը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել: Արթուրը Սյուզի Բիկի հետ Քեյվի ամուսնությունից ծնված երկվորյակ-եղբայրներից մեկն է:










