Մի տեսարան` Բարաք Օբամայի և Միշելի առաջին ժամադրության մասին պատմող ֆիլմից
Նախագահ դառնալուց և երկիրը ղեկավարելուց առաջ Բարաք Օբաման սովորական երիտասարդ էր, ով պայքարում էր կնոջ ուշադրությունը գրավելու համար, և այժմ իր տիկնոջը` Միշելին գրավելու ճանապարհը պատկերված է «Սաութսայդ քեզ հետ» գալիք ֆիլմում:
Ինչպես ներկայացնում է Entertainment Weekly-ն` «Սաութսայդ քեզ հետ» ֆիլմը պատմում է նրանց առաջին ժամադրության մասին:
Ֆիլմում Բարաք Օբամայի և նրա տիկնոջ` Միշելի դերերը կմարմնավորեն դերասաններ Փարքեր Սոյերսը և Թիկա Սամփթերը: Ֆիլմի նկարահանումներն սկսվել են Չիկագոյում այս ամսին:
Եվ արդեն հրապարակվել է ֆիլմից առաջին լուսանկարը, որում Սոյերսը և Սամփթերը պատկերված են այգում զբոսնելիս` վերստեղծելով Օբամաների առաջին ժամադրության տեսարանը:











