Ջեկի Չանը կնկարահանվի Մարտին Քեմբելի «Արտասահմանցին» ֆիլմում

14:40 • 16.07.15

Նորզելանդացի ռեժիսոր Մարտին Քեմփբելը, Ջեկի Չանի գլխավոր դերակատարմամբ կնկարահանի «Արատասհմանցին» ֆիլմը.  հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։


Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն այս տարվա հոկտեմբերին։ Սյուժեի հիմքում բրիտանացի գրող Սթիվեն Լեզերի 1992-ին հրատարակված «Չինացին» վեպն է։

Այն պատմում է Լոնդոնի Չայնա-թաուն թաղամասում գտնվող ռեստորանի տիրոջ մասին, ով փորձում է գտնել իռլանդացի գրոհայինների խմբին, ովքեր մեղավոր են իր դստեր մահվան համար։ Ռեստորանի սեփականատիրոջ դերը կկատարի Ջեկի Չանը։

Ջեկի Չանը կնկարահանվի Մարտին Քեմբելի «Արտասահմանցին» ֆիլմում