Հետաձգվել է Էմիր Կուստուրիցայի համերգը Կիևում

19:25 • 16.07.15

Սերբ անվանի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցայի մասնակցությամբ` Կիևում նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել:

 

«Գազետա»-ի փոխանցմամբ` տեղեկությունը հաստատել են Կիևի «Սպորտի պալատից», որտեղ պետք է կայանար համերգը հուլիսի 28-ին:

 

Համերգը կրելու էր բարեգործական բնույթ, անց էր կացվելու «Սերը կփրկի աշխարհը» խորագրով:

 

Ավելի վաղ Ուկրաինայում բողոք էին հայտնել Կուստուրիցայի դեմ` Ռուսաստանի քաղաքական կուրսի հանդեպ նրա համակրանքի համար:

 

Ուկրաինայի մշակույթի նախարարությունից հայտնել են, որ երկրի բազմաթիվ բնակիչներից համապատասխան բողոքներ են ստացվել առ այն, որ Կուստուրիցայի մասնակցությունը այդ համերգն անցանկալի է:

 

Հետաձգվել է Էմիր Կուստուրիցայի համերգը Կիևում