Մադլեն Օլբրայթը կկատարի իր իսկ դերը քաղաքական սերիալում

18:37 • 16.07.15

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը կկատարի իր իսկ դերը հայտնի քաղաքական սերիալում, գրում է buro247.ru-ն։


78-ամյա Օլբրայթը, ով պաշտոնավարել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ժամանակաշրջանում, նկարահանվում է մի սերիալում, որն իր հորինված գործընկեր Էլիզաբեթ ՄաքՔորդի մասին է։ Նրա դերը կատարում է Տեա Լեոնին։


Ըստ սյուժեի՝ ավագ աշխատակիցը խորհուրդներ է տալիս Էլիզաբեթին այն մասին, թե ինչպես պետք է լուծել հարցերը խորհրդականի հետ և ինչպես ամոթով չմնալ նախագահի մոտ։


Սա Օլբրայթի առաջին դերը չէ կինոյում։ 2005-ին նա արդեն հայտնվել է էկրաններին «Գիլմոր աղջիկները» դեռահասների մասին կատակերգական սերիալում։

Մադլեն Օլբրայթը կկատարի իր իսկ դերը քաղաքական սերիալում