60 տարի առաջ իր դռներն է բացել առաջին Դիսնեյլենդը (լուսանկարներ)
Ամերիկյան Անահայմ քաղաքում 1955թ. հուլիսի 17-ին բացվել է առաջին Դիսնեյլենդը։ Զբոսայգու գաղափարը պատկանում է ամերիկացի մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր Ուոլթ Դիսնեյին։
Այստեղ պետք է վերստեղծվեր դիսնեյյան մուլտֆիլմերի աշխարհը, որտեղ երեխաները և նրանց ծնողները կկարողանային հետաքրքիր ժամանակ անցկացնել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այգու շինարարության համար ծախսվել է 17 մլն դոլար։ Ուոլթ Դիսնեյն անձամբ է ղեկավարել զբոսայգու նախագծի մշակումը և շինարարությունը։
Նախքան զբոսայգու բացումը, կանխատեսում էին, որ այն անխուսափելիորեն կսնանկանա, սակայն Դիսնեյլենդն անմիջապես հայտնի է դառնում՝ ընդունելով 1 մլն հյուր 7 շաբաթվա ընթացքում։
Առաջին տարում այգի է այցելում 3.8 մլն մարդ, 2-րդ տարվանից այգին փակում է բոլոր ծախսերը և սկսում եկամուտ բերել։


























