Maroon 5 համերգը Չինաստանում չեղյալ է հայտարարվել Դալայ-Լամայի մասին թվիթից հետո

16:22 • 17.07.15

Ամերիկյան Maroon 5 խմբի համերգները, որոնք պետք է կայանային Պեկինում և Շանհայում սեպտեմբեր ամսին, չեղյալ են հայտարարվել, գրում է gazeta.ru-ն:

Խմբի շրջագայության կազմակերպմամբ զբաղվող փրոմոութեր Live Nation-ը մանրամասն պարզաբանումներ դեռևս չի ներկայացրել:

 

Երկու շաբաթ առաջ խմբի ստեղնահար Ջեսի Կարմայքլը Twitter-ի իր էջում հրապարակել է Չինաստանում վտանգավոր անջատողական համարվող Տիբեթի հոգևոր հայր Դալայ-Լամային հասցեագրված շնորհավորանք, որն ավելի ուշ ջնջել է:

 

Երաժիշտը շնորհավորել է Դալայ-Լամայի ծննդյան օրը, ինչպես նաև այցելել ԱՄՆ-ում նրա ծննդյան երեկոյին:

 

Ավելի ուշ չինական ԶԼՄ-ները հայտնել են, որ համերգը չեղյալ հայտարարելու պատճառը հենց դա է եղել:

 

Maroon 5 համերգը Չինաստանում չեղյալ է հայտարարվել Դալայ-Լամայի մասին թվիթից հետո