Իսպանիայում կանցկացվի աշխարհի ամենափոքր կինոփառատոնը

12:57 • 17.07.15

Օգոստոսի 25-ին կիսալքված արագոնյան փոքրիկ գյուղում կմեկնարկի աշխարհի ամենաարտառոց ու փոքր կինոփառատոնը` LA MUESTRA DE ASCASO 2015- ը:

Ինչպես նշում է Euromag.ru-ն, հետաքրքրական է այն փաստը, որ Ասկասո գյուղում, որտեղ կայանալու է մշակութային միջոցառումը, բնակվում է ընդամենը 3 մարդ:


Կինոփառատոնն ացկացվելու է 5 օր` բաց երկնքի տակ: Անձրևի դեպքում հյուրերն ու կազմակերպիչները կկարողանան պատսպարվել բացօթյա կինոթատրոնի հարևանությամբ գտնվող հյուղակում:


Ընդհանուր առմամբ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 7 լիամետրաժ և 2 կարճամետրաժ ֆիլմ, որոնք ընտրել է 33 հոգանոց ժյուրին

Իսպանիայում կանցկացվի աշխարհի ամենափոքր կինոփառատոնը