Լեդի Գագան ցանկանում է շոու կազմակերպել Վիտասի հետ (տեսանյութ)
Ռուս երգիչ Վիտասի կատարմամբ տեսանյութը, որը վերջերս տարածվել էր համացանցում և մեծ հաջողություն ունեցել ԱՄՆ-ում, նոր թափ է հավաքում։ Հոլովակի դիտումների քանակը գերազանցել է 7 մլն-ը։ Հետաքրքրական է, որ այն նկարահանվել է 2000-ականներին, գրում է Комсомольская правда-ն։
Այժմ Վիտասի հոլովակը քննարկում են նաև շոու-բիզնեսի հայտնի դեմքերը։ Վիտասի պրոդյուսերի հետ կապ է հաստատել Թիմբերլենդի ստուդիան՝ առաջարկելով ստեղծել այդ երգի ռեմիքս տարբերակը։
Իսկ երգչուհի Լեդի Գագան իր Twitter-ում գրել է, որ «այդ տղայի հետ կարելի է շոու կազմակերպել»։










