Բրիտանացի նկարիչը պատկերներ է ստեղծում կտորներից (լուսանկարներ)
Ավստրալիայի մայրաքաղաքի Canberra Centre Complex առևտրային կենտրոնում ներկայացվել են բրիտանացի նկարիչ Բենջամին Շայնի աշխատանքները, ով հազարավոր կտորներ վերածում է մարդկային դիմանկարների, գրում է buro247.ru-ն։
Շայնի գլուխգործոցների ստեղծման գլխավոր նյութը ոչ թե վրձինն է և կտավը, այլ հսկայական քանակությամբ կտորները և արդուկը։ Աշխատանքներից յուրաքանչյուրի վրա ճիշտ ուղղված լույսը դրանք վերածում է դիմանկարների։
Առավել մեծ ճանաչում Շայնը ձեռք է բերել շնորհիվ իր Tulle նախագծի, որում ներկայացրել է հայտնի մարդկանց դիմանկարները՝ Ռեմբրանդ, Էլիզաբեթ Թեյլոր, արքայադուստր Դիանա, Էնդի Ուորխոլ։
![]()





![]()
![]()
![]()
![]()
![]()










