Նոր Զելանդիայում ձերբակալել են AC/DC-ի թմբկահարին

12:07 • 19.07.15


Նոր Զելանդիայում ձերբակալվել է AC/DC խմբի թմբկահար Ֆիլ Ռադը, գրում է gazeta.ru-ն:
 

61-ամյա երաժշտի ձերբակալության պատճառները դեռ պարզ չեն: Նաև հայտնի չէ, թե արդյոք ոստիկանությունը Ռադին նոր մեղադրանքներ կներկայացնի:


Ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել նրա ձերբակալությունը:


Ավելի վաղ Ռադը դատապարտվել էր ութ ամիս տնային կալանքի՝ սպանության սպառնալիքի և թմրանյութեր պահելու համար:

 

Նոր Զելանդիայում ձերբակալել են AC/DC-ի թմբկահարին