AC/DC-ի թմբկահար Ֆիլ Ռադին ազատ են արձակել գրավի դիմաց
Հայտնի ավստրալական AC/DC ռոք-խմբի նախկին թմբկահար Ֆիլ Ռադին Նոր Զելանդիայում ազատ են արձակել գրավի դիմաց այն բանից հետո, երբ նա տնային կալանքի պայմանները խախտելուց հետո ձերբակալվել է, գրում է ria.ru-ն:
Կիրակի օրը Ռադը ձերբակալվել է Նոր Զելանդիայի ոստիկանության կողմից, նա եղել է ոստիկանական բաժանմունքում մինչև երկուշաբթի առավոտ: Հաղորդագրությունների համաձայն՝ ձերբակալման պահին Ռադի տանը մարմնավաճառներ են եղել:
Ռադին մեղադրանքներ են առաջադրել պատժի կիրառումից ընդամենը մեկ շաբաթ անց տնային կալանքի պայմանները խախտելու մեջ: Նա հավանաբար ալկոհոլ է օգտագործել: Բացի այդ Ռադին արգելվում է տանը ալկոհոլ պահել: Գրավի դիմաց ազատ արձակման պայմանների համաձայն՝ Ռադը պարտավորել է ստուգումներ անցնել թմրանյութի և ալկոհոլի առկայության վերաբերյալ ոստիկանության դիմումի համաձայն ցանկացած պահի:
Գրավի չափը չի հաղորդվում:
Ավելի վաղ երաժիշտը դատապարտվել է ութ ամիս տնային կալանքի սպանության սպառնալիքի և թմրանյութեր պահելու համար:










