Չարլզ Չապլինի թոռնուհին ֆիլմի սցենար է գրում Կուբայում փոփոխությունների մասին

16:57 • 20.07.15

Հայտնի դերասան Չարլզ Չապլինի թոռնուհի Ունա Չալինը ֆիլմի սցենար է գրում Կուբայում փոփոխությունների մասին, հաղորդում է ТАСС-ը:


«Մենք ստեղծում ենք հետաքրքիր սյուժե կուբացի գործընկեր Ամարիլիս Պոնս Մեսայի հետ, որտեղ կպատմվի այստեղ տեղի ունեցած փոփոխությունների մասին»,- պատմել է 29-ամյա Ունան լրագրողների հետ զրույցում:


«Կարծում եմ, որ կուբական մշակույթում մեծ փոփոխություններ տեղի կունենա, որովհետև ողջ աշխարհի ուշադրությունն այժմ Կուբային է ուղղված: Բոլորը ցանկանում են գալ այստեղ»,- ասել է դերասանուհին, ով հայտնի է դարձել կղզում իր մասնակցությամբ «Գահերի խաղը» հեռուստասերիալի ցուցադրության շնորհիվ:


Դերասանուհի Ջերալդինա Չապլինի և օպերատոր Պատրիսիո Կաստիլյոյի աղջիկը Կուբա է ժամանել իր հայտնի պապի արվեստին նվիրված փառատոնին մասնակցելու համար: Չապլինի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը անց է կացվել հուլիսի 2-ից մինչև 12-ը Կուբայի կինոյի ինստիտուտում:
 

Չարլզ Չապլինի թոռնուհին ֆիլմի սցենար է գրում Կուբայում փոփոխությունների մասին