Դմիտրի Խվորոստովսկուն օգնում են քիմիաթերապիան և երգեցողությունը. բժիշկներ

10:40 • 20.07.15

Աշխարհահռչակ ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին սկսել է բուժումը, և արդեն իսկ նրա մոտ բժիշկները դրական շարժ են զգում, գրում է pravda.ru-ն։


Գլխուղեղի քաղցկեղի ախտորոշումից հետո քիմիաթերապիայի կուրսը արտիստ սկսել է նախօրեին։


Ուռուցքաբանների տեսանկյունից դրական տեղաշարժ է նկատվում երգչի մոտ շարժումների համակարգման վերականգնման առումով, դադարել են գլխացավերը։ Երգչի ընկերներից մեկը հայտնել է, որ Խվորոստովսկուն օգնում է երաժշտությունը, որը բուժում է նրան։


Քաղցկեղը երգչի մոտ ախտորոշվել է վաղ շրջանում։ Նա վստահ է, որ կարող է հաղթահարել հիվանդությունը։

Դմիտրի Խվորոստովսկուն օգնում են քիմիաթերապիան և երգեցողությունը. բժիշկներ