Փարիզի Լուվրում կսկսվեն վերանորոգման աշխատանքներ

13:11 • 20.07.15

Լուսանկարը՝ hungarytoday.hu-ի


Փարիզում Լուվրի թանգարանում մտադիր են ստեղծել 2 նոր մուտք. դա կփոխի երթուղին, որոնցով կշարժվեն այցելուները։ Թանգարանում արդեն կա 3 մուտք, որոնցից մեկը ստորգետնյա է, գրում է Вести-ն։


Բացի այդ, Լուվրում ցանկանում են տեղափոխել կտավները և քանդակները, նրանցից 470-ը կփոխեն իրենց տեղը մոտ ժամանակում։ Իսկ ինչ վերաբերվում է կտավներին, ապա դրանք ցանկանում են իջեցնել և հասցնել այցելուների աչքի մակարդակին։


Թանգարանի ղեկավարությունը ցանկանում է նաև ստեղծել թեմատիկ սրահներ։ Չի բացառվում, որ դրա համար կվերցնեն պահուստային կտավներ։ Այժմ ներկայացված են միայն 38.000 ստեղծագործություններ, մինչդեռ, պահեստում դրանք 460.000-ն են։


Լուվրում վերջին մեծ վերակառուցումը եղել է 30 տարի առաջ։ Այն ժամանակ թանգարանը ձեռք է բերել իր հայտնի ապակե բուրգը ստորգետնյա մուտքի վրա։

Փարիզի Լուվրում կսկսվեն վերանորոգման աշխատանքներ