Մինյոնների հեղինակը պատմել է՝ ինչու են նրանք բոլորը արական սեռի

12:45 • 20.07.15

Մարդկության պատմության մեջ բոլոր գլխավոր չարագործների զվարճալի դեղին օգնականներն արական սեռի ներկայացուցիչներ են և հնչունավորվել են տղամարդկանց կողմից, այդ թվում՝ «Մինյոններ» ֆիլմի ռեժիսոր Պյեռ Քոֆենի կողմից։ Սակայն վերջինս ունի հեգնական բացատրություն այն բանի՝ ինչու մինյոնների շարքերում չկան աղջիկներ, գրում է filmpro.ru-ն։


Մինյոնները երբեմն հագնվում են աղջիկների նման, սակայն, հեղինակների մտահղացմամբ, նրանք աղջիկ չեն։ Ռեժիսորը կարծում է, որ աղջիկների բացակայությունն այդ հերոսների շարքում՝ լավագույն գովասանքն է նրանց։


«Հաշվի առնելով՝ որքան հիմարաբար են իրենց պահում մինյոնները, ես պարզապես չեմ կարող նրանց փոխարեն աղջիկներ պատկերացնել»,- ասել է Քոֆենը։


«Մինյոններ» ֆիլմն առաջին հանգստյան օրերի ընթացքում հավաքել է մոտ 400 մլն դոլար համաշխարհային վարձույթում։

Մինյոնների հեղինակը պատմել է՝ ինչու են նրանք բոլորը արական սեռի