«Տիկատվիկ». «Տիտանիկը» վերանկարահանել են` կատուների մասնակցությամբ. տեսանյութ

23:18 • 20.07.15

YouTube-ի Pasdidee ալիքում հայտնվել է «Տիտանիկ» պաշտամունքային ֆիլմի ռիմեյքը` փիսիկների գլխավոր դերակատարությամբ:

 

Նոր «տարբերակում» «Տիտանիկը» (Titanic) ունի բառախաղային «Տիկատվիկ» (Ticatnic) տարբերակը:

 

Տեսանյութը կենտրոնացած է գլխավոր հերոսների` Ջեքի և Ռոուզի, սիրավեպի զարգացման ու կուլմինացիայի վրա, որոնց Ջեյմս Քեմերոնի հայտնի ֆիլմում մարմնավորել էին Լեոնարդո դի Կապրիոն ու Քեյթ Ուինսլեթը:

 

Ի դեպ, ավարտի ենթագրերում «Տիկատվիկ» ստեղծողները իրենց հերոսների դերակատարներին նշել են Լեոնարդո դի Կատու (Leonardo DiCatrio)  և Քեյթ Ունիսբեղ (Kate Whiskers) տարբերակներով:

 

Օրիգինալ «Տիտանիկը» նկարահանվել էր 1997-ին, ստեղծողներին բերել 2,18 մլրդ ԱՄՆ դոլար` դառնալով ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը, արժանացել 11 Օսկար մրցանակի:

 

«Տիկատվիկ». «Տիտանիկը» վերանկարահանել են` կատուների մասնակցությամբ. տեսանյութ