Իտալիայում վերաբացվել է Alfa Romeo մեքենաների թանգարանը
Երկարատև դադարից հետո իտալական Արեզե քաղաքում վերաբացվել է Alfa Romeo մեքենաշինական ընկերության թանգարանը: Ինչպես հայտնում է Rbc.ru-ն` թանգարանն ստացել է «Ժամանակի մեքենա- Alfa Romeo-ի պատմական թանգարան» անվանումը:
Թանգարանում ներկայացված է 69 մեքենա: Թանգարան հիմնելու միտքը պատկանում էր Alfa Romeo-ի գլխավոր կոնստրուկտոր Օրացիո Պուլիջային: Այն բացվել էր նրա մահից երկու տարի անց` 1976-ին: 2009-ին Alfa Romeo-ի գործարանը փակվեց, որի հետ մեկտեղ փակվեց նաև թանգարանը:
Նախկինում թանգարանում ներկայացված էր 250 մեքենա, այժմ ներկայացվում է 69 ցուցանմուշ, որոնք տեղակայված են թանգարանի 3 հարկում: Թանգարանն աշխատում է ամեն օր, բացի երեքշաբթի օրերից: Այցելության արժեքն է 12 եվրո:










