Բենիսիո դել Տորոյին հրավիրել են «Աստղային պատերազմներ VIII»-ում խաղալ չարագործի դերը
Lucasfilm և Disney ստուդիաները դերասան Բենիսիո դել Տորոյին հրավիրել են «Աստղային պատերազմների» ութերորդ էպիզոդում խաղաղու , գրում է gazeta.ru-ն:
Ռայան Ջոնսոնի ֆիլմում Բենիսիո դել Տորոն կարող է խաղալ չարագործի դերը, պնդում է Hollywood Reporter-ի սեփական աղբյուրը: Արդյոք դերասանը և ստուդիաները կստորագրեն պայմանագիրը, թե ոչ, դեռ հայտնի չէ:
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի մայիսի 26-ին: Իսկ այս տարվա դեկտեմբերին կինոթատրոններում մեկնարկում է Ջեյ Ջեյ Աբրամսի «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» յոթերորդ էպիզոդի ցուցադրությունը:










