Բիձինա Իվանիշվիլին Պիրոսմանիի կտավը նվիրել է Վրաստանի թանգարանին

15:04 • 21.07.15

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի Արվեստների թանգարանին է նվիրել հայտնի նկարիչ Նիկո Պիրոսմանիի կտավը։ Այս մասին հայտնել է երկրի մշակույթի նախարար Միխայիլ Գիորգիձեն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


Հուլիսի 21-ից սկսած մեկ շաբաթ Ազգային պատկերասրահի մուտքն ազատ կլինի  և բոլոր ցանկացողները կարող են տեսնել Պիրոսմանիի կտավը՝ նրա մյուս աշխատանքների հետ միասին։


Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին կտավը գնել է 1.46 մլն դոլարով հունիսի 1-ին Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ։

Բիձինա Իվանիշվիլին Պիրոսմանիի կտավը նվիրել է Վրաստանի թանգարանին