Ես կարող եմ թույլ տալ ինձ աշխատել անվճար. Ռիչարդ Գիր

12:07 • 21.07.15

Լուսանկարը՝ francetvinfo.fr-ի


Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը բացառիկ հարցազրույց է տվել Комсомольская правда-ին Կարլովի Վարում ընթացող փառատոնի շրջանակում, որտեղ նա ստացել է մրցանակ ստեղծագործական կյանքում ունեցած ձեռքբերումների համար։


Վերջին ֆիլմը, որում նկարահանվել է Գիրը, Օրեն Մովերմանի «Անհիշելի ժամանակներից» ֆիլմն է։ Այստեղ Գիրը կատարել է իր համար անսովոր դեր՝ անօթևանի դեր, ով փոփրում է աղբակույտերը, քնում է կամուրջների տակ, կանգնում է ստորացուցիչ հերթում՝ գիշերելու տեղի համար և ընկերություն է անում տարեց սևամորթի հետ։


Այն հարցին, թե ինչու է Գիրը որոշել կատարել անօթևանի դերը, դերասանը նշել է, որ ապրելով Նյու Յորքում՝ դժվար է նրանց մասին ոչինչ չիմանալ։ «Նյու Յորքում այժմ կա մոտ 60.000 անօթևան, նրանցից մոտ 20.000-ը երեխաներ են։ Ոմանք գտնվում են ապաստարաններում, իսկ մյուսները պարզապես մնում են փողոցներում»,- ասել է Գիրը։


Ֆիլմի նկարահանումների ժամանակ, Գիրին իսկապես անօթևանի տեղ են ընդունել։ Նկարահանող խումբը և տեսախցիկները եղել են դերասաններից բավականին հեռու, նրանց ոչ ոք չի տեսել։ Անմիջապես անցորդների աչքի առջև ինչ-որ անօթևան աղբակույտերում փորփրել է քաղաքի կայարանի հարևանությամբ։ Եվ այդ տեսարանի ժամանակ անցորդներից մի կին մոտենում է Գիրին և ուտելիք փոխանցում։


«Դա միակ մարդն էր, որ նկարահանումների այդ 21 օրերի ընթացքում ուշադրություն դարձրեց ինձ։ Իմ համար դա շոկ էր։ Կարծում եմ, իրական անօթևանը նույն կերպ կարձագանքեր։ Ուտելիքը ես տվեցի նկարահանող խմբին։ Սակայն պապարացիները նկատել էին այդ պահը, լուսանկարել և այդ կադրը հայտնվել էր «Նյու Յորք Փոստ» թերթի շապիկին։ Այդ կինը ֆրանսիացի զբոսաշրջիկ էր։ Նա նույնիսկ պատկերացում չուներ, որ դա ես եմ»,- պատմել է Գիրը։


Խոսելով իր հոնորարների մասին՝ դերասանը խոստովանել է, որ իր բոլոր վերջին դերերը կատարել է անկախ ֆիլմերում, փոքր բյուջեով, որոնցով հնարավոր չէ առանձնապես գումար վաստակել։


«Դա ես նախկինում էի նկարահանվում հոլիվուդյան ստուդիաների այնպիսի ֆիլմերում և շատ գումար աշխատում։ Այժմ այդ ամենն անցյալում է։ Իմ բախտը բերել է, որ ես հասցրել եմ գումար վաստակել ապրելու համար, և այժմ, երբ ինձ գումար անհրաժեշտ չէ, ես կարող եմ ինձ թույլ տալ նկարահանվել անվճար անկախ ֆիլմերում»,- ասել է Ռիչարդ Գիրը։

 

Ես կարող եմ թույլ տալ ինձ աշխատել անվճար. Ռիչարդ Գիր