Դենիել Ռեդքլիֆը կատարել է Էմինեմի երգը (տեսանյութ)
Լուսանկարը՝ Fred Thornhill / Reuters
Ամերիկյան դերասան Դենիել Ռեդքլիֆին օրերս նկատել են կարաոկե բարում, որտեղ նա կատարել է ռեփեր Էմինեմի The Real Slim Shady երգը՝ իր ընկերուհու՝ Էրին Դարքի հետ, գրում է Газета-ն։
Սա առաջին անգամ չէ, որ Ռեդքլիֆը ռեփ է կատարում։ Նախորդ տարի նա Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի ընթացքում կատարել էր «Այբուբենային աերոբիկա» երգը։ Դերասանը խոստովանել է, որ ռեփի մեծ երկրպագու է, իսկ Էմինեմն իր սիրելի կատարողն է։










