Քանյե Ուեսթը և Սթիվ ՄաքՔուինն իրենց համատեղ աշխատանքը կներկայացնեն թանգարանում

14:38 • 21.07.15

Լոս Անջելեսեի Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի և ոչ պակաս հանրահայտ ռեժիսոր Սթիվ ՄաքՔուինի համատեղ աշխատանքը՝ All Day/I Feel Like That երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, գրում է buro247.ru-ն։


Բրիտանացի կինոռեժիսոր, բազմաթիվ կինոփառատոնների մրցանակակիր ՄաքՔուինը նկարահանել է Ուեսթի նոր տեսահոլովակը։ Նկարահանումների մասին լուրերը պտտվում էին մարտից, սակայն հոլովակը խիստ գաղտնի է պահվում։


Ամենաառաջինն այն կտեսնեն հուլիսի 25-ին թանգարանի այցելուները։ Սակայն այնտեղ տեսահոլովակը կցուցադրվի ընդամենը 4 օր։

 

Քանյե Ուեսթը և Սթիվ ՄաքՔուինն իրենց համատեղ աշխատանքը կներկայացնեն թանգարանում