Backstreet Boys-ի և N'Sync-ի տղաները կնկարահանվեն միևնույն սարսափ ֆիլմում

09:49 • 22.07.15

Անցած դարի 90-ական թվականների ամենահայտնի բոյբենդերի` Backstreet Boys-ի և N'Sync-ի անդամները պատրաստվում են համագործակցել, սակայն ոչ թե երաշժտության, այլ` կինոյի բնագավառում:


Ինչպես նշում է The Guardian-ը, խմբերի անդամներից մի քանիսը նկարահավելու են զոմբիների մասին պատմող մարտաֆիլմում, որի նկարահանման աշխատանքներով զբաղվելու է Asylum կինոստուդիան:


Rolling Stone ամսագրի հետ զրույցում Backstreet Boys-ի նախկին անդամ Նիք Քարտերը պատմել է, որ «զոմբիների մասին պատմող վեսթերն-սարսափ ժանրի ֆիլմում ինքը մարմնավորելու է քաջ երիտասարդի, ով փրկելու է բոլորին»:
 


Նա նաև նշել է, որ ֆիլմը, ըստ նախնական պայմանավորվածության, կկոչվի Dead 7:

Backstreet Boys-ի և N'Sync-ի տղաները կնկարահանվեն միևնույն սարսափ ֆիլմում