Tiffany & Co-ն ներկայացրել է Masterpieces հավաքածուն (լուսանկարներ)

09:42 • 22.07.15

Ոսկերչական ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկը` Tiffany & Co-ն, ներկայացրել է զարդերի նոր հավաքածուն, որը ստացել է Masterpieces անվանումը:


Ինչպես նշում է Tatler-ը, նորաստեղծ հավաքածուում ներառված են հստակ երկրաչափական ուրվագիծ ունեցող ոսկերչական զարդեր` պատրաստված դեղին ու սպիտակ ոսկուց:


Մեկը մյուսից շքեղ նմուշներն անկրկնելի են դարձնում սև և սպիտակ հատընտիր ադամանդները, որոնք, միաձուլվելով ազնիվ մետաղի հետ, անզուգական «եռյակ» են կազմում:


Հետաքրքրական է, որ ստորև ներկայացված զարդերից ամեն մեկը ստեղծված է մի օրինակով, ինչն էլ ավելի ցանկալի է դարձնում այն:

Tiffany & Co-ն ներկայացրել է Masterpieces հավաքածուն (լուսանկարներ)