Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերադառնա հոկտեմբերին
Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերադառնա հոկտեմբերին, հայտնել են արտիստի համերգների կազմակերպիչները, փոխանցում է Газета-ն:
Հոկտեմբերի 29-ին երգիչը համերգ կտա Կրեմլի պետական պալատում: Նշվում է, որ ոչ մի իրարանցում տոմսերի հետ կապված չկա: Բեմում Խվորոստովսկին ելույթ կունենա մեցո-սոպրանո Էլինա Գարանչայի հետ:
Այս տարվա հունիսին երգչի մոտ գլխուղեղի քաղցկեղ էին ախտորոշել: Երգիչը հետաձգել է իր համերգները մինչև տարվա վերջ և բուժվում է Մեծ Բրիտանիայում:










