Բրիտանացու խոհանոցում 1.500.000 դոլար արժողությամբ բացառիկ կտավ է հայտնաբերվել (լուսանկար)

12:34 • 22.07.15

Լոնդոնի բնակարաններից մեկի խոհանոցում անսպասելիորեն հայտնաբերվել է հարավաֆրիկացի հայտնի նկարչուհի Իրմա Սթերնի վրձնին պատկանող «Սևազգեստ արաբը» կտավը:

Ինչպես նշում է The Guardian-ը, 1.5 մլն դոլար արժողությամբ կտավը տարիներ շարունակ կախված է եղել խոհանոցում: Փաստորեն, տանտերը պատկերացում անգամ չի ունեցել, թե ինչ «գանձ» է պահված իր խոհանոցում:


Աղբյուրը մանրամասնում է, որ կտավը նկատել է Bonhams  աճուրդի տան փորձագետ Հանա Օ’Լիրին, ով անհայտ պատճառով եկել էր այդ տուն:


«Այս կտավն ինձ միշտ էլ շատ է դուր եկել: Ես գիտեի , որ այն արժեքավոր է, բայց որ այն արժե 1.5 մլն դոլար չէի էլ կարող պատկերացնել: Անշուշտ, արվեստի նման գործը խոհանոցի պատից կախած պահելն այնպիսի շքեղություն է, որը ես ինձ այլևս թույլ չեմ կարող տալ»,-նշել է շոկի մեջ գտնվող տանտերը:


Հայտնի է, որ «Սևազգեստ արաբը»  աճուրդի կհանվի սեպտեմբերի 9-ին:

Բրիտանացու խոհանոցում 1.500.000 դոլար արժողությամբ բացառիկ կտավ է հայտնաբերվել (լուսանկար)