Դերասան Բորիս Շչերբակովին դուրս են գրել հիավանդանոցից
Հայտնի խորհրդային և ռուս դերասան Բորիս Շչերբակովին երեկ դուրս են գրել Նիժնի Նովգորոդ քաղաքի սրտաբանական կենտրոնից, ուր նա հոսպիտալացվել էր սրտային անվարարարություն ախտորոշմամբ, հայտնում է Комсомольская правда-ն:
Դերասանը հիվանդանոցում էր հայտնվել հուլիսի19-ին, այդ օրը նա իրեն վատ էր զգացել Արզամաս քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ:
Բարեբախտաբար օգնությունը ժամանակին է հատկացվել. նախ Շչերբակովին տեղափոխել են Արզամասի կենտրոնական հիվանդանոց, այնուհետև ուղարկել Նիժնի Նովգորոդ:
«Մենք շատ շնորհակալ ենք բժիշկներին: Նրանք ամբողջական բուժզննում են իրականացրել, վիրահատության կարիք չկա»,- ասել է դերասանի որդին:










