Ջեյսոն Սթեթհեմը ցանկություն է հայտնել նկարահանվել «Ադրենալինի» 3-րդ մասում

21:45 • 23.07.15

Հոլիվուդյան էքշըն-բոլքբասթերների աստղ Ջեյսոն Սթեթհեմը ցանկություն է հայտնել նկարահանվել «Ադրենալին» (Crank) ֆիլմի 3-րդ մասում:


«Ռոսսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` դերասանի այս ցանկության մասին բարձրաձայնել է ֆիլմաշարի ռեժիսորներից և պրոդյուսերներից Մարկ Նավեդայնը: Համատեղ ընթրիքի մասին բրիտանացին համաձայնել է նորից մարմնավորել Չև Չելիոսին:


Նա ասել է նաև, որ ամենախելահեղ ու «թրեշային» ֆիլմաշարերից մեկի ստեղծողները նոր
գաղափարներ ունեն «Ադրենալին-3»-ի շուրջ:


Աղբյուրը նկատում է, որ Սթեթհեմը այսօր հրաժարվում է նկարահանվել ոչ գլխավոր դերերում, իսկ իր հայտնի ճաղատը պսպղացնում է մեկ այս մեկ այն մեծաբյուջե թրիլերում կամ մարտաֆիլմում:


Բառի բուն իմաստով առանց սրտի մարդու արկածների մասին առաջին «Ադրենալինը» էկրան էր բարձրացել 2006-ին, երկրորդ մասը` 2009-ին:

Ջեյսոն Սթեթհեմը ցանկություն է հայտնել նկարահանվել «Ադրենալինի» 3-րդ մասում