Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանն այսօր համերգով հանդես կգա իսպանական Ուելվա քաղաքում

19:38 • 23.07.15

Հայտնի ջութակահար Արա Մալիքյանը շարունակում է իր համերգային շրջագայությունն Իսպանիայում, որի շրջանակում այսօր հանդես կգա Ուելվա քաղաքի Մեծ Թատրոնում (Gran Teatro): Ինչպես գրում է Europa Press-ը`  լիբանանահայ երաժիշտը համերգային շրջագայությամբ որոշել է հանրության հետ նշել իր երաժշտական կարիերայի 15-ամյակը:


Այս առթիվ երաժիշտն իր համերգային շրջագայույթունն անվանել է «15»` համերգային ծրագրերով ներկայանալով երկրի հիմնական թատրոններում:


Նա նաև իր շնորհակալությունն է հայտնում հանդիսատեսին, ովքեր մշտապես աջակցել են իրեն  4000 համերգների ժամանակ, որոնցով իր կարիերայի ընթացքում հանդես  է եկել Իսպանիայի տարբեր անկյուններով:


«15» անվանումն է ստացել նաև Արա Մալիքյանի նոր ալբոմը: Արա Մալիքյանն ամեն տարի հարյուրավոր ծրագրերով է հանդես գալիս աշխարհի 40 երկրում:


 

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանն այսօր համերգով հանդես կգա իսպանական Ուելվա քաղաքում